Արցախը պայքարում է. 35 տարի շարունակ այս բառերը աշխարհով մեկ սփռված միլիոնավոր հայերի բառապաշառից դուրս չեն եկել։
Ավելին, Արցախն անխոնջ պայքարում է ստրկության, նվաստացման և իր բնակիչների իրավունքների անտեսման դեմ։
Արհեստականորեն ստեղծված «Ադրբեջան» կոչվող սուբյեկտի հովանավորության տակ անցած 70 տարին ապացուցեց, որ մանկասպանների հետ խաղաղ գոյակցությունն անհնար է, որ գազանի բերանում կարելի է ապրել միայն զենքը ձեռքին, այն մարդու հետ, ով ծրագրում է սպանել ձեր ծերերին, կանանց ու երեխաներին, հնարավոր չէ բանակցել:
Ավաղ, Հայաստանի վերջին 30 տարվա իշխանությունները չեն հասկացել այս անփոփոխ ճշմարտությունների կարևորությունը, և նրանց միջակ քաղաքականության ու դիվանագիտության պտուղները, ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունն այսօր թանկ են նստում սեփական ժողովրդի վրա, որի ուսերին են ընկել պատերազմների դժվարությունները՝ հետպատերազմյան տարիներից մինչ օրս։
Բայց այն, ինչ այսօր պատահել է Արցախի ժողովրդի գլխին, ոչ մեկին չչի ներվելու։
Շրջափակումը, սննդի, դեղորայքի, մանկական սննդի, տրանսպորտի վառելիքի բացակայությունը նորություն չէ Արցախի համար։ Այդպես էր Արցախում 80-ականներին, դեռ սովետի ժամանակ, այդպես էր առաջին շրջափակման ժամանակ, որը տեւեց 4 ամբողջ տարի, այսօր էլ այդպես է։
Բայց եթե 20-րդ դարի վերջին տասնամյակներում աշխարհում մարդիկ տեղեկություն չունեին, հաղորդակցությունն այնքան էլ զարգացած չէր, և աշխարհի այս կամ այն մասում իրերի վիճակը լուսաբանված չէր, քննարկման առարկա չդարձավ համաշխարհային հանրությանհամար, ապա այսօր ավելի հեշտ է ինտերնետ կոչվող գիտական հրաշքի շնորհիվ։
Սակայն քաղաքակրթության բարիքներն իրենց հետ բերեցին բացասական երեւույթներ։ Այսօր հաճախ կարելի է լսել «հիբրիդային պատերազմ», «տեղեկատվական պատերազմ», «տեղեկատվական շրջափակում» և այլն արտահայտությունները։ Զանգվածային լրատվության միջոցները, սոցիալական ցանցերը դարձել են այս կամ այն հասարակական ազդեցություն ստեղծելու, մարդկանց հսկայական զանգվածների մոտ որոշակի հասկացություններ ու աշխարհայացքներ ձեւավորելու գործիք։
Ցավոք, մենք չենք կարող օգտագործել այդ մեխանիզմները համաշխարհային հանրության հետ լիարժեք երկխոսության համար։ Բայց դա հաջողությամբ անում է մեր թշնամի Ադրբեջանը, որը նույնիսկ միջազգային ասպարեզում իր ռազմական հանցագործություններն ու մարդկության դեմ վճռագործությունները ներկայացնում է որպես «պատիժ անջատողականների համար»։
Այս բոլոր եզրույթները նույնպես մեզ համար նորություն չեն՝ 90-ականներին խորհրդային քարոզչամեքենան Արցախյան ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսներին ու ակտիվիստներին անվանեց ծայրահեղականներ եւ սեպարատիստներ։
Ավաղ, իրենց բարեկամ կոչող մեր թշնամիներն չեն կարողացել հասկանալ, որ սովը չի կարող ստիպել Արցախի ժողովրդին ստերադասել իր արժանապատվությունը։ Նրանք չեն հասկանում նման բաները, քանի որ … ուղղակի չեն հասկանում:
Ոմն Զուլֆուգարովն ասում է, որ Արցախը «քաղաքական հացադուլ» է հայտարարել։
Բայց Արցախը միայն սա չի անում։ Այսօր Արցախն ամեն օր ապացուցում է, թե ինչ է «Ադրբեջանը»։
Արցախն ապացուցում է, որ 1988-94 թվականների պայքարն արդարացված էր, ավելին, 1994 թվականի սահմանները (առնվազն) կենսական նշանակություն ունեցան ոչ միայն Արցախի անվտանգության, այլ ողջ Հայաստանի ու հայոց պետականության համար։
Իմ Արցախ, դու միշտ եղել ու կմնաս ԱԶԱՏՈՒԹՅԱՆ չափանիշն ու ժողովրդավարության քննությունը։
Պարզապես դիմացիր!!!
Մարգարիտա Քարամյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: