Բաքուն տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար․ Արցախի ՊԲ

  • 14:31 14.08.2023

Բաքվի լրատվամիջոցները կեղծ տեսանյութեր  եւ սուտ տեղեկություններ են  տարածում այն մասին, թե իբր ՊԲ-ն տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում եւ կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ պաշտպանության բանակը:

Ըստ ՊԲ-ի՝ այդօրինակ ապատեղեկատվության տարածմամբ, Բաքուն տեղեկատվական հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար:

Բաքվի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին, չի համապատասխանում իրականությանը, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի: