ԵՄ-ն մեծ մտահոգությամբ է հետևում լուրջ մարդասիրական ճգնաժամին, որը տեղի է ունենում ԼՂ ինքնավար մարզում: Այս մասին ՄԱԿ անվտանգութան խորհրդի արտահերթ նիստին հայտարարեց ԵՄ ներկայացուցիչ Սիլվիո Գոնզատոն:
«Լաչինի միջանցքում տեղաշարժը խոչընդոտված է ավելի քան 8 ամիս, չնայած Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը բացելու այն: Հունիսի 15-ից միջանցքի խաթարումը լիարժեք է, բացառությամբ բժշկական նպատակով տարհանումների համար: Բնակչությունը ծայրահեղ պահանջ ունի անհրաժեշտ նյութերի ու պարագաների և սա լուրջ հետևանքների կարող է հանգեցնել տեղի բնակչության համար»,- ասաց նա:
Նրա խոսքով ԿԽՄԿ հումանիտար առաքումները չպետք է քաղաքականացվեն և պետք է բացել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ եռակողմ հայտարարության և Արադարադատության միջազգային դատարանի որոշմամբ կողմերը պարտավորություն են կրում ապահովել տեղաշարժը՝ կանխելով ճգնաժամի հետագա վատթարացումը:
«Անհրաժետ ենք համարում, որ Ադրբեջանը ապահովի Աղդամի ուղղությամբ ապրանքների մատակարարումը, այնուամենայնիվ սա չդիտարկելով որպես Լաչինը չբացելու այլընտրանք: Առաջին հերթին պնդումները պետք է ուղղված լինեն բնակչության անվտանգության և իրավունքների ապահովմանը և խրախուսվեն Լեռնային Ղարաբաղի հայերի ու Բաքվի միջև երկխոսությունը»,-ասաց նա:
Պաշտոնյան նշեց, որ անցած ամսին հայ-ադրբեջանական սահմանով կրակոցներ են եղել, ինչը փաստել են նաև ՀՀ-ում պարեկություն անող ԵՄ դիտորդները: Նա կոչ արեց դադարեցնել կոշտ հռետորաբանությունը, որպես խաղաղության, հարաբերությունների կարգավորման բանակցությունների հիմք: