Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարար Վանգ Յին հեռախոսազրույց են ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ, ի թիվս այլ երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի, Ֆրանսիայի և Չինաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում և Նիգերում։
Երկու նախարարները պայմանավորվել են շարունակել սերտ երկխոսությունը այս բոլոր հարցերի շուրջ։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: