«Հայաստանի արտգործնախարարությունը շարունակում է ակտիվ լինել ՄԱԿ-ում և այլ վայրերում։ Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն, համակարգեն իրենց ջանքերը՝ գոյություն ունեցող մեխանիզմների արդյունավետ կիրառմամբ Լաչինի միջանցքի բացման կարևորության մասին գերակշռող ընկալումը ուղղորդելու՝ խնդրի ուղղակի լուծումը համակարգելու համար»,- երեկ հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Երեւանի ուշադրությունը կենտրոնացած է բացառապես Լաչինի միջանցքի բացման վրա՝ առանց քաղաքական շրջանակի։
Մինչդեռ Բաքուն ասում է, որ Վաշինգտոնը, Փարիզը և Բրյուսելը լուծում են պատրաստում, որը չի համընկնում Ալիևի քաղաքական ծրագրերի հետ և շատ ավելի լայն է, քան Լաչինի միջանցքը։
Ռասիմ Մուսաբեկովն, օրինակ, ասում է, որ «Ադրբեջանը փորձում է ապահովել, որ Լեռնային Ղարաբաղ անվանումը չօգտագործվի միջազգային շրջանառության մեջ։ Սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկման մասնակիցների մեծ մասն ասել է «Լեռնային Ղարաբաղ»: Իսկ վերջերս Բրյուսելի և Վաշինգտոնի բանակցային հարթակներում օգտագործվում է «նախկին ԼՂԻՄ» տերմինը”։
Ֆարհադ Մամեդովն ասում է, որ «առաջին երկիրը, որը սկսեց ընդունել իրականությունը, Ռուսաստանն էր՝ պաշտոնապես ԱԳ նախարարի մակարդակով ինքն իրենից “քամեց” «Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում» բառերը։ Հաջորդը պետք է լինեն ԱՄՆ-ն ու ԵՄ-ն… Փաշինյանը հայտարարեց ակնհայտ «Ղարաբաղը և անկլավները Ադրբեջանն են», իսկ իրենք՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը, գործողություններով չեն հաստատում այս մոտեցումը։ Տեսեք, նրանք նախապայման ունեն «ղարաբաղցի հայերի իրավունքների և պարտականությունների» վերաբերյալ”…
«ԱՄՆ-ը և ԵՄ-ն կարող էին հենց սկզբից գնալ Շուշի, արտահայտվել հստակ և առանց երկիմաստության… բայց ոչ… Որո՞նք են վերջին մի քանի շաբաթվա ընթացքում «մարդասիրական աղետի» մասին բոլոր հայտարարությունների հեղինակները։ Նրանք ի՞նչ են պատրաստվում է անել։ Կամ պետք է հակամարտության մեջ մտնեն Ադրբեջանի հետ, կամ կորցնեն իրենց դեմքը»,- ասում են Բաքվում։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Բաքուն ոչ մի փաստարկ չի ներկայացրել, բացի տորթով լուսանկարից։ Հաջորդ հանդիպմանը հավանաբար կներկայացնեն Հայկանուշի տատիկի պահարանի լուսանկարը, որտեղ, վայ, մուրաբա ու թթու էր մնացել։
Բայց Բաքուն հասկացավ, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն գնա Շուշի և չեն ճանաչի այնտեղ Ալիևի իրավունքները՝ ի տարբերություն Ռուսաստանի դեսպանի։ Դրա համար էլ ակտիվացան ռուսների հետ Արցախից ցանկացողներին «տարհանելու» համատեղ գործողությունները։ Եվ միաժամանակ հրապարակվում են հայերի արագ «զինաթափման» ծրագրեր։