Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, մեկնաբանելով երեկվա ինտենսիվ քննարկումների մասին տեղեկությունները, ասաց, որ որոշումներ չեն կայացվել, այդ թվում՝ Աղդամի ճանապարհի հարցում։ Բայց այսօր քննարկումները կշարունակվեն, իսկ վաղը կարող է հայտարարություն լինել, ասաց նա։
Օսիպյանը նշեց, որ խնդիրները հաղթահարելու համար Արցախը պետք է գործոն դառնա: Օգոստոսի 24-ին ժամը 20-ին մենք գնում ենք Վերածննդի հրապարակ։ Պետք է պահանջ առաջ քաշել 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցքի բացման մասին, դիմել ռուս խաղաղապահներին ու նրանց հետ միասին բացել միջանցքը, նշել է նա։
«Մենք պատասխան ենք պահանջելու Արայիկ Հարությունյանից, իսկ եթե նա պատասխան չունենա, պետք է ենթարկվի հասարակության ճնշմանը»,- ասաց Օսիպյանը։
Բաքուն իր հերթին ուշադրությամբ հետևում է քննարկումներին․ ասվում, որ Ստեփանակերտը, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի, բայց իրենք մեծ հույս են կապում Ռուսաստանի հետ։
Պատգամավոր Վահիդ Ահմադովն ասում է, որ հայերի դուրսբերումը Ղարաբաղից պետք է շարունակվի. «Այս գործընթացն արդեն սկսվել է և շարունակվելու է։ Այսօր Ռուսաստանը հիանալի հասկանում է իրավիճակը և հանդիսանում է հիմնական պետությունը, որը ղեկավարում է այս գործընթացը»։
Անվտանգության փորձագետ Իլհամ Իսմայիլն իր հերթին ասել է, որ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Պոլյանսկու ելույթը, որը տարբերվում էր այլ մշտական անդամների ելույթներից, համապատասխանում էր Ադրբեջանի շահերին եւ լավատեսության պատճառներից մեկն է»: