Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ մանրամասնեց՝ մոտ 1 ժամ առաջ Լաչինի ապօրինի անցակետից ադրբեջանցիները Արցախից Հայաստան տեղափոխվող 22 տարեկան ուսանողի են առևանգել, մյուսին էլ հարցաքննում են:
Տիգրան Պետրոսյանը կոչ արեց երեկոյան հավաքվել Վերածննդի հրապարակում ու միասնական որոշում կայացնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։