Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից ապօրինի տեղակայված անցակետից ադրբեջանիցները բացի 22-ամյա Ալեն Սարգսյանից առեւանգել են ևս երկու երիտասարդի։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Արմինե Հայրապետյանը։
Մեզ հետ զրույցում դեպքի ականատեսներից մեկը, որի անունն իր խնդրանքով չենք ներկայացնի, պատմեց, որ տղաներին բերման են ենթարկել՝ բիրտ ուժ կիրառելով։ Ադրբեջանցիներից մեկն անգամ հրացանի բռնակոթով հարվածել է երիտասարդներից մեկի գլխին։
Ավտոբուսի մյուս ուղևորներն արդեն Գորիսում են։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում երեք հայի ձերբակալելու մասին։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ նրանց սպառնում է 10-օրյա կալանք։
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ ձերբակալված հայ երիտասարդները «Մարտունի Ավո» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ են։ Նրանց նկատմամբ դեռևս 2021 թվականին հետախուզում է հայտարարվել՝ իբր ադրբեջանական դրոշն անարգելու մեղադրանքով։
Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանն ասում է, որ դեռ պարզ չէ, քանի երիտասարդ են առևանգվել։