Արցախի ԱԺ «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակը գոհունակություն է հայտնել ֆրանսիացի բարեկամներին

  • 19:50 30.08.2023

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակը գոհունակություն է հայտնել ֆրանսիացի բարեկամներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԺ-ն:

«Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակը բարձր է գնահատում Ֆրանսիայի կողմից Արցախին ցուցաբերված աջակցությունը 2020թ 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո՝ միջազգային բեմահարթակներում և Արցախի շրջափակման պայմաններում։

Շրջանակի անդամները միաժամանակ ողջունում են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման այլ մարմինների կողմից Արցախին ցուցաբերված մարդասիրական օգնությունը, որը քաղաքական և հումանիտար լուրջ ակցիա է  Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը  ապօրինի շրջափակումը ճեղքելու ջանքերին նոր թափ հաղորդելու գործում», – ասվում է հաղորդագրությունում։