Բաքուն երեկ հերթական սադրանքն է իրականացրել

  • 20:01 30.08.2023

Բաքուն երեկ հերթական սադրանքն է իրականացրել՝ ուղարկելով «հումանիտար» օգնությունը։ Այդ մասին Կոռնիձորում լրագրողներին ասաց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը՝ ընդգծելով՝ Բաքուն փաստացի ընդունել է, որ կա հումանիտար ճգնաժամ։

Մեկնաբանելով լուրերը, թե Ակնայից Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո 24 ժամվա ընթացքում կբացվի նաև Լաչինի ճանապարհը՝ նախարարն ասաց, որ  Բաքվից բազմաթիվ հավաստիացումներ են ստացել, որոնք մինչև օրս իրականություն չեն դարձել։

Նա նաև ընդգծեց, որ Արցախը ՌԴ խաղաղապահների միջոցով պարբերաբար առաջարկներ է փոխանցում հանդիպումների մասին, բայց ադրբեջանական կողմն ուղղակի չի պատասխանում։