«Ակցիայի վայրում իրավիճակը համեմատաբար հանգիստ է և գտնվում է մեր վերահսկողության տակ»,- ժամը 18.50-ին ասաց «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժման ներկայացուցիչ Արշակ Աբրահամյանը։
Բայց ակցիայի մասնակից ասկերանցիները կարծում են, որ անհրաժեշտ է, որ մի քանի հազար մարդ փակի ճանապարհը։
Ասկերանցի Հերմինե Խաչատրյանն առաջինը տեղում հայտնվեց, երբ լուր եկավ, որ ադրբեջանական բեռնատարները շարժվում են Ակնայից։ Այսօր նա կրկին հորդորեց ոչ թե հանգստանալ, այլ գալ Ասկերան։
«Անհրաժեշտ է, որ ակցիայի վայրում ավելի շատ մարդ լինի, քանի որ իրավիճակը մե՛կ թեժանում է, մե՛կ կայունանում է։ Մեզ հայտնի դարձավ, որ այնտեղ, որտեղ կանգնած են ադրբեջանական բեռնատարները, մարդկանց մեծ կենտրոնացում կա։ Ես կոչ եմ անում մարդկանց գալ ակցիայի վայր։ Այստեղ պետք է լինեն մի քանի տասնյակ հազարներով, ինչպես Ստեփանակերտի հրապարակում։ Մենք չպետք է թույլ տանք, որ իրավիճակը դուրս գա մեր վերահսկողությունից»։
Բայց ակցիայի մեկ այլ մասնակից՝ Վանիկ Ն.-ն ցավով նշեց, որ« նախագահի հրաժարականը մի փոքր շփոթեցրել է քաղաքացիներին, թեկուզ մենք չպետք է շեղվենք։ Տեղական իշխանությունները պետք է փորձեն վառելիք գտնել, մարդկանց ուղարկել այստեղ: Եթե Ակնայից ճանապարհը բացվի, ուրեմն սա մեր վերջը կլինի՝ հայկական Արցախի հետ միասին»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: