Արփինեն ծնվել է 1994թ.։ 29 տարվա ընթացքում նա շատ բանի միջով է անցել։ 2009 թվականին նա հանկարծակի հիվանդացավ։ Մի առավոտ չկարողացավ վեր կենալ անկողնուց մեջքի դժոխային ցավի պատճառով, կորցնելով ոտքերի զգացողությունը: Նրա մոտ ախտորոշվել է սուր միելիտ։ Այդ ժամանակից ի վեր նրա կյանքում սկսվել է փորձությունների շրջան:
Արփինեն երկար ժամանակ չէր կարողանում համակերպվել ախտորոշման հետ՝ խորը հոգեբանական տրավմա ապրելով, սակայն ժամանակի ընթացքում, ինչպես ինքն է պնդում, ստիպված է եղել ընկերանալ սայլակի հետ, հաշտվել իրականության հետ ու առաջ գնալ։
Հարազատների ու ընկերների վիթխարի աջակցության, ինչպես նաև Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի մասնագետների աշխատանքի շնորհիվ, որտեղ նա վերականգնողական փուլ էր անցել, Արփինեն հաղթահարեց բոլոր դժվարությունները։
Նրա խոսքով՝ ինքը նորից սովորել է ապրել։ Սովորել է տան պայմաններում, ավարտել միջնակարգ դպրոցը և ընդունվել համալսարան։ Արփինեն սկզբում սովորել է հեռակա բաժնում։ Նա չէր կարող ամեն օր համալսարան հաճախել, քանի որ Արցախում չկա արգելքներից զերծ միջավայր, ուսումնական հաստատությունները հարմարեցված չեն ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Սակայն շուտով, հաշվի առնելով Արփինեի ինտելեկտուալ բարձր կարողությունները, ինչպես նաև ակադեմիական հաջողությունները և մշտական սովորելու մեծ ցանկությունը, համալսարանի ղեկավարությունը գնաց Արփինային ընդառաջ։
Նա տեղափոխվել է հեռակա բաժնւց։ Դասընթացը կազմակերպվում եին շենքի առաջին հարկում գտնվող հարմարավետ դահլիճում։
Արփինեն հակում ունի դեպի տեխնիկական առարկաները. ելնելով դրանից՝ ընտրեց <<Կառավարում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում>> ֆակուլտետը՝ հետագայում հարմար և սիրելի աշխատանք գտնելու համար։
Նա գտավ իր առաջին աշխատանքը Ք․ Կոկսի անվան Վերականգնողական կենտրոնում /C. Cox Rehabilitation Center/, որը դարձավ նրա տունը: Աշխատանքին զուգահեռ նա ծրագրավորման դասընթացներ է անցել Zealous-ում, որտեղ հետագայում աշխատանքի է անցել։
Արփինեն ակտիվ կենսակերպ է վարում։ Մեքենա է քշում: Սիրում է ճանապարհորդել, սիրում է նաև էքստրեմալ սպորտաձևեր և գրքեր կարդալ։
Նա ցավում է, որ չի կարողացել ամբողջությամբ ծանոթանալ Արցախի հարուստ մշակութային և պատմական ժառանգությանը։ Արփինեն նույնիսկ հասցրել է մասնակցել Միսս Հայք գեղեցկության մրցույթին, արժանացել է <<վիցե միսս>> կոչմանը։ Մրցույթին մասնակցում էին ֆիզիկական հաշմանդամություն ունեցող աղջիկներ ամբողջ Հայաստանից։
Մրցակցությունը թույլ է տալիս հասկանալ, որ կանացի գեղեցկությունը կախված չէ ֆիզիկական հնարավորություններից։ Մենք պետք է մեզ գնահատենք այնպես, ինչպես կանք, ասում է Արփինեն։
Հաշմանդամություն ունեցող մարդիկ իրենք պետք է պաշտպանեն իրենց շահերը հասարակության մեջ։ Խոսեք ձեր խնդիրների մասին, բարձրացրեք ամենահրատապ խնդիրները և փորձեք ինքներդ լուծումներ գտնել:
Հասարակության մեջ կան տարբեր կատեգորիաների մարդիկ, ոմանք մեզ համարում են հասարակության լիարժեք անդամ և պատրաստ են աջակցել մեզ բոլոր հարցերում, իսկ մյուսները խղճահարությամբ են վերաբերվում և անօգնական են համարում։ Այս ամենը պայմանավորված է նրանով, որ մարդիկ քիչ բան գիտեն մեր մասին, ուստի հասարակության հետ ինտեգրվելու առաջին քայլը մենք պետք է անենք, ասում է նա։
Արփինեն այժմ ապրում է Երևանում, նա Արցախի Մարտունու շրջանի Կալխոզաշեն գյուղից է։ Նրա ընտանիքն այժմ գտնվում է Արցախում՝ շրջափակման մեջ։ Արփինեի համար հեշտ չէ ընտանիքից հեռու լինելը, բայց նա անկեղծորեն հույս ունի, որ շուտով կկարողանա տեսնել իր հարազատներին ու ընկերներին։
Արսեն Աղաջանյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: