Զախարովա։ Մենք չենք առաջինը ճանաչել, բայց փաստորեն ճանաչել ենք

  • 12:26 13.09.2023

«Այդ ոչ թե Ռուսաստանն է ճանաչել Բաքվի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, այլ դա արել է Հայաստանի ղեկավարությունը։ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի` ինչպես վերաբերվել դրան։ Սակայն պետք չէ Երևանում կայացված որոշումների համար մեղադրել և պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա: Պետք չէ ի դեմս Ռուսաստանի թշնամի փնտրել։ Ռուսաստանը երբեք Հայաստանի թշնամին չի եղել և երբեք էլ չի լինի։ Երբեք չի լինի», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիյա Զախարովան։