Կրակել են Նոր Շենի ուղղությամբ, կա վիրավոր. Արցախի ՊԲ

  • 13:29 13.09.2023

Սեպտեմբերի 13-ին ժամը 12։15֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։