Արցախցիները պետք է կողմնորոշվեն, թե ինչ են ուզում. ոչ ոք չի օգնի
Arshak Abrahamyan-ը գրում է․
Ներեցեք, բայց ես այս պահին ո’չ ՀՀ-ում և ո’չ էլ Արցախում չեմ տեսնում կատաղի պայքար Հակարիի կամրջին տեղադրված անցակետի ապամոնտաժման ուղղությամբ։
Հայաստանի մասին արդեն չեմ խոսում՝ որովհետև էլ ասելիք չկա այսքանից հետո…իսկ Արցախի մասով էլ կասեմ.
-Հարգելի’ արցախցիներ, դուք չեք պայքարում, դուք համակերպված ժամանակ եք ձգում։ Իսկ այդ մտածելակերպով ձեզ լավ օրեր չեն սպասվում։ Կողմնորոշվեք վերջապես` ինչ եք ուզում…որովհետև այս պահին հասարակության մեջ այսպիսի վիճակ է.
-ո՛չ ուզում եք զենքի ուժով բացել միջանցքը
-ո՛չ ուզում եք կտրուկ քայլերի դիմել,
-ո՛չ ուզում եք մնալ,
-ո՛չ ուզում եք հեռանալ,
-հույսներդ դրել եք մի մասը՝ ռուսների վրա, մյուս մասն էլ՝ արևմուտքի ու միջազգային հանրության,
-ո՛չ հելնում եք սոցիալական անարդարության և բարձր գների դեմ բողոքեք։՛Ով ինչ գին ուզում կրակում է՝դուք էլ սուս-փուս առնում եք,
-ներքին կազմակերպվածությունը գտնվում է զրոյական մակարդակի վրա,
-պետական վերահսկողությունը նույնպես խստորեն չի իրականացվում,
Գիտեմ ասածներս շատերիդ դուր չեն գա, բայց իրականությունը սա է։
Մինչև ինքներդ ձեզ համար որոշում չկայացնեք՝ այսպես թմբիրի մեջ գտնվելով ոչնչի չեք հասնելու և գնալով ձեր վիճակը էլ ավելի է վատթարանալու։ Կա՛մ սթափվում եք և կատարում ձեր քայլերը, կա՛մ էլ պատրաստ եղեք հետագա իրավիճակին և չբողոքեք թե ինչու այդպես եղավ։