Փաստորեն, ռուսները անզոր են․ աշխարհի երկրորդ բանակ, բան-ման

  • 10:00 19.09.2023

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները համաձայնել են Ակնայով եւ Լաչինով համաժամանակյա բեռներ ընդունել, բայց այս որոշումը հեշտ չի կայացվել: Բանն այն է, որ ռուսները մինչեւ վերջին օրերը ԱՀ նորընտիր իշխանություններին հուսադրել են, որ ամեն ինչ անելու են, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գործի, եւ Լաչինի միջանցքի անխափան երթեւեկը վերականգնվի, սակայն շաբաթ-կիրակի հետ են կանգնել՝ ասելով, որ անզոր են. կա՛մ պիտի ընդունել բեռները, կա՛մ խորացնել ճգնաժամը։

Չնայած նախնական պայմանավորվածությանը, որ Ակնայով Արցախ մտնող ռուսական Կարմիր խաչի մեքենաներում լինելու են բացառապես ռուսական արտադրության ապրանքներ, սակայն պարզվում է՝ թուրքական արտադրության մանկական տակդիրներ էլ են եղել, որոնց մասին արցախցիները երեկ ահազանգում էին՝ պահանջելով հրապարակային այրել թուրքական արտադրանքը։ Կառավարությունը հայտարարեց, որ Այնայից մտնող ապրանքը կբաշխվի միայն փորձաքննությունից հետո»:

Հերթական այս «արտահոսքը» մյուսների շարքից է, որոնք վերաբերում են Արցախում ռուսական օկուպացիոն զորքի ոճրագործություններին 2020-ի նոյեմբերի 9-ից ի վեր։ «Հայերը հավատացին ռուսներին, բայց ռուսներն անզոր էին, չկարողացան կատարել իրենց պարտավորությունները» քարոզչական ներդրված թշնամական կաղապարով փորձ է արվում նենգափոխել իրավիճակը եւ մոլորեցնել հանրությանը, հանել պատասխանատվությունը նախեւառաջ Ռուսաստանի վրայից, որը ներկայում իրականացնում է Արցախի ոչնչացման ծրագրի օպերատիվ երաշխավորի դերը, ուղիղ մասնակցությամբ։ Իսկ դրա հաջողության երաշխիքը «հայերի հավատն է առ ռուսներ»։

Թշնամական ծրագրերի սպասարկու մեդիա-քաղաքագիտությունը գիտակցաբար լռության է մատնում Կրեմլի, ՌԴ ԱԳՆ եւ ՊՆ այն հաղորդումները, որոնցում հստակ շարադրված են Մոսկվայի նպատակները, մասնավորապես՝ Ղարաբաղի հարցը փակված է (Լավրով), հայերի արտաքսումը Արցախից հնարավորինս անցնցում պետք է լինի (Պուտին