Ֆրանսիան ամենավճռական կերպով դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ծանր սպառազինության կիրառմամբ ռազմական գործողության սկիզբը, այդ թվում՝ բնակելի շրջանների դեմ, նշված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Ոչ մի արդարացում չի կարող լինել միակողմանի այն գործողությունների համար, որոնք սպառնում են հազարավոր քաղաքացիական անձանց, նրանք արդեն տառապում են մի քանի ամիս տևած ապօրինի շրջափակումից։ Այդ գործողությունները հակասում են բանակցությունների միջոցով կարգավորման հասնելու միջազգային հանրության ջանքերին:
Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել հարձակումը և վերադառնալ միջազգային իրավունքի հարգմանը: Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության ճակատագրի համար պատասխանատվությունը բացառապես կրում է Ադրբեջանը։
Ֆրանսիան կոչ է անում շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ:
Փարիզը սերտորեն համագործակցում է իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի վճռական պատասխան տա այս անընդունելի հարձակմանը՝ համաչափ տարածաշրջանի անվտանգության համար ստեղծված ռիսկերին»:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: