Դիտակետից վերադարձող ռուս խաղաղապահների ավտոմեքենայի վրա Լեռնային Ղարաբաղի Ջանյաթաղի շրջանում կրակել են հրաձգային զենքից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Տեղեկատվության համաձայն՝ խաղաղապահ զորախմբի անդամների ուղղությամբ արձակված կրակահերթի հետևանքով զոհվել են մեքենայում գտնված զինծառայողները։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։