Արցախի քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում տարհանվածներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ

  • 09:06 21.09.2023

Արցախի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած համայնքներից մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Արցախի տեղեկատվական շտաբից։

«Առաջնային օգնություն է ցուցաբերվում առավել խոցելի խմբերին և Ստեփանակերտում հանգրվանելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին:

Հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք դիմել կառավարության շենք կամ զանգահարել (047) 96 19 06 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրության մեջ: