ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին թվիթերի իր էջում արձագանքել է այն լուրերին, թե Ֆրանսիան պատրաստ է ընդունել և ապաստան տրամադրել Արցախի հայերին։ Հայաստանում Ֆրանսիայի գործողությունների մասին հավաստի տեղեկատվություն ստանալու համար նա խորհուրդ է տվել հետեւել Ֆրանսիայի դեսպանատան պաշտոնական էջերին։
Ավելի վաղ ռուսալեզու սոցցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ Ֆրանսիան ընդունելու է արցախահայերին, ու արցախցիներին կոչ էին արել շտապել Ֆրանսիայի հյուպատոսություն։