ՀՀ առողջապահության նախարարությունը սկսում է հավաքագրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողների կրթական, զբաղվածության կարիքները, և առաջարկում համագործակցել:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, ցանկացողները կարող են զանգահարել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ` 096-14-40-83, երկուշաբթիից ուրբաթ` ժամը 9:00-19:00 կամ մոտենալ ԱԱԻ (Կոմիտաս 49/4, 116 սենյակ)` անվճար խորհրդատվության համար:
Կարիքները հավաքագրելուց հետո կմեկնարկեն դրանք հոգալու ուղղությամբ աշխատանքները:
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: