Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված անձանցից 53 հազար 935-ը օգտվել է պետության տրամադրած կեցավայրերից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Այս պահի դրությամբ 53 հազար 935 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրերից»,-ասաց Բաղդասարյանը:
Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 2454 անձ, Արարատի մարզում՝ 13050, Արմավիրի մարզում՝ 5186, Գեղարքունիքում՝ 4337, Լոռիում՝ 3263, Կոտայքում՝ 13297, Շիրակում՝ 2558, Սյունիքում՝ 5089, Վայոց ձորում՝ 2134, Տավուշում՝ 2567։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: