Ընտանիքը մայր հայրենիքում է, տուն են փնտրում, որպեսզի նոր կյանք սկսեն

  • 15:50 04.10.2023

Վիկտորյա Պետրոսյանը Ճարտարից է, իսկ նրա ամուսինը՝ Ստեփանակերտից։ Հազարավոր արցախցիների պես նրանք ստիպված են եղել 3 երեխաների հետ լքել սիրելի ծննդավայրը՝ Արցախը, որի հետ նամանավանդ Վիկտորյան շատ կապված էր։

Չէին մտածում, որ 2 ժամվա փոխարեն ճանապարհը կարող է 2 օր տևել։ Երեխաները ցուրտ անտառի մեջ մնացել էին առանց հացի ու ջրի, բայց ընտանիքի հայրը ելք էր գտել՝ բնության բարիքների միջոցոով։

Այժմ ընտանիքը մայր հայրենիքում է, տուն են փնտրում, որպեսզի նոր կյանք սկսեն, նոր օջախ հիմնեն, իրենց սրտում պահպանելով Արցախը, իսկ լեզվի վրա՝ քաղցրահունչ մարտունու բառբառը։

f