Բելգիան ու Ֆրանսիան հայտարարել են Ստեփանակերտի մերձակայքում պայթյունից մի քանի տուժածի բուժման ընդունելու մասին

  • 17:08 04.10.2023

Բելգիան ծանր այրվածքների բուժման գործում մասնագիտացած մի խումբ մասնագետների է ուղարկել Հայաստան՝ Ստեփանակերտի մերձակայքում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին Բելգիա տեղափոխելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է թագավորության արտգործնախարար Հաջա Լահբիբը։

«Բելգիան արձագանքել է Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում պայթյունից հետո օգնություն տրամադրելու Հայաստանի խնդրանքին։ Երևան է մեկնում «Բելգիայի առաջին օգնության և աջակցության թիմից» մի խումբ՝ ծանր այրվածքների մասնագետներ։ Տուժածները կտեղափոխվեն Բելգիա և բուժում կստանան այստեղ», – գրել է պաշտոնյան։

Նույնը ավելի վաղ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան, որը Երեւան կատարած այցի ժամանակ այցելել է հիվանդանոցում պայթյունից տուժածներին։

f