«Մայրցամաքային Հայաստան» տեղափոխված Արցախում բնակված ՀՀ քաղաքացիները զբաղված են գրանցումներով, բնակարան, աշխատանք փնտրելով, բանկերի հետ կապված հարցեր լուծելով, կենսաթոշակային և այլ ձևականություններով։ Ամեն անգամ, չնայած «պարզեցված» ռեժիմին, նրանք ստիպված են լինում բախվել բազմաթիվ խնդիրների՝ կապված ՀՀ անձնագրում 070 ծածկագրի հետ։
Նիկոլ Փաշինյանը Արցախի բնիկներին անվանում է «մեր սիրելի եղբայրներ և քույրեր» և խոսում բացառապես մի քանի ամիս նյութական աջակցության միջոցառումների մասին։ Նա Արցախի ժողովրդին «հայրենակիցներ», «համաքաղաքացիներ» չի անվանում։ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթը հրապարակում է Արցախի ժողովրդին Բաքվի առաջարկած ամբողջական «ինտեգրացիոն պլանը»։ Այնինչ Հայաստանի քաղաքացիներին Հայաստանին ինտեգրելու ծրագիր չկա։
«Քույրեր և եղբայրներ»-ը կարգավիճակ չէ. Ի՞նչ է համարում Հայաստանը այն 120-130 հազար մարդուն, ովքեր իրենց հայկական անձնագրերում ունեն 070 նշան։ Փախստականնե՞ր։ Այս դեպքում անհրաժեշտ կլինի պաշտոնապես ճանաչել փախստականի կարգավիճակը, ներգրավել միջազգային կազմակերպություններին և գնահատել քաղաքական ու նյութական վնասը՝ փոխհատուցման պահանջով։ Ներքին տեղահանվածնե՞ր։ Բայց այդ դեպքում ստիպված կլինենք ընդունել, որ Արցախը Հայաստան է։
Այս հարցերը չեն լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ արցախցիների կողմից համառ կոլեկտիվ դիմում չլինի։
Արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը կարծում է, որ արցախցիների առջեւ մի քանի խնդիր է դրված.
1․ «Ապահովել բնակչությանը փախստականի կարգավիճակ՝ չտրվելով Ստեփանակերտի ու Երևանի կիսաչեկիստների ու կեղծ լիբերալների սադրանքներին, թե աշխարհը դեմ է մեզ նման կարգավիճակ տալուն։ Բռնի տեղահանվածները երկրի ներսում են լինում. կա՛մ Փաշինյանի կառավարությունը կճանաչի Արցախը որպես Հայաստան և ամբողջությամբ կվերականգնի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ոտնահարված մեր ունեցվածքային և մյուս իրավունքները, իսկ ադրբեջանական կողմի հետ բանակցություններում հատուկ վերապահումներ կանի Արցախի կարգավիճակի և դսհմանների վերաբերյալ։ Կամ փախստական պիտի ճանաչի 120.000 մարդու։ Ի դեպ, մենք կարող ենք առանց որևէ մեկի դիմել ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին` մեզ փախստականի կարգավիճակ և քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով։
2․ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը Արցախի տարածքում չի սկսել աշխատանքը ոչ 2020 թվականին, ոչ 2021 թվականին, ոչ 2022 թվականին, ոչ էլ 2023 թվականին: Կրեմլի գործակալները Հայաստանում և Արցախում ջանասիրաբար խուսափում էին նոյեմբերի 9-ի հայտարարության այս կետից՝ Անկարա-Մոսկվա-Բաքու եռյակին հաճոյանալու համար… Բայց ՄԱԿ-ի առաքելությունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կարողացավ այցելել Արցախ անմիջապես այն բանից հետո, երբ Կրեմլը օրհնեց Արցախում Ադրբեջանի այսպես կոչված հակաահաբեկչական գործողությունը և բնիկ հայ բնակչության արտագաղթը շրջանից։ Спасиба Раzzия. Կրեմլը և Բաքուն արգելափակել են նաև երրորդ երկրների, միջազգային և հումանիտար այլ առաքելությունների մուտքն ու գործունեությունը Արցախում։ Այժմ արցախցիների մեծ մասը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայաստանի կառավարությունը և Արցախի իշխանությունները կարող են դիմել մեզ՝ օգնելու գնահատել և փոխանցել միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա կառավարություններին Արցախին հասցված գույքային, բարոյական և այլ վնասները, ինչպես նաև մշակել դրանց պաշտպանության և վերականգնման միջազգային և ազգային մեխանիզմ։
3․ Արցախի ժողովրդի ընդհանուր իրավունքները և նրա պաշտպանության մեխանիզմները պետք է ապահովվեն միջազգային մակարդակով։
4․ Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մարդասիրական և իրավական հետևանքների հետաքննության արդյունքները պետք է դառնան միջազգային դատավարության առարկա և հիմք հանդիսանան Արցախի և Արցախի ժողովրդի ստատուսի/իրավական կարգավիճակի վերաբերյալ միջազգային որոշման/հանձնարարականի համար։