«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները կազմակերպել են հացի թխումը և դրա նպատակային առաքումը Լեռնային Ղարաբաղի մնացած բնակիչներին»։ Այս մասին հայտնում են ՌԴ խաղաղապատուհասները։
Նշվում է, որ «ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է փոխգործակցությունը Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ արյունահեղությունը կանխելու, անվտանգությունն ապահովելու և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքը պահպանելու նպատակով»։
Հետաքրքիր է, ո՞ւմ հետ է ԼՂՀ-ն կապ պահպանում Ստեփանակերտում։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, այդ թվում՝ խորհրդարանի խոսնակը, որոնք փորձել են պաշտպանություն գտնել Ռուսաստանի կողմից յուրացված Ստեփանակերտի օդանավակայանում՝ ռուսական բազայում, ռուսները հանձնել են Բաքվին։ Նոր նախագահը, որը «մեկ ժամով խալիֆ» էր, և պետական նախարարն, ով նույնիսկ մեկ օր չի աշխատել, Երեւանում են։
Ո՞ւմ հետ են ռուսները բանակցում Ստեփանակերտում։ Ռուսները պետք է հայտնեն նրանց անունները, ում հիմա անվանում են «Ստեփանակերտ»։
100 հազարից ավելի արցախցիների արտաքսումից հետո էլ ռուսները չեն կարողանում «մարսել» «հաղթանակը». Այժմ նրանք ունեն մարսողության խանգարում, ինչը ստիպում է նրանց ծաղրել «նվաճված» հայերին, ըստ Հորդայի «պատերազմի օրենքների»:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: