Ադրբեջանական դատարանի կողմից կալանավորված Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին հետաքննության ընթացքում կպաշտպանի նրա ընտանիքի ընտրած փաստաբանը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի օմբուդսմենի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Վարդանյանին հնարավորություն է տրվել հեռախոսազրույց ունենալ ընտանիքի անդամների հետ։ Թույլատրվում է նաև ծանրոցներ ուղարկելը, գրադարանից օգտվելը և տեղեկատվության հասանելիությունը:
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի այցի ժամանակ Վարդանյանը «գոհունակություն է հայտնել կալանքի պայմաններից»։ Նա հայտնեց նաեւ, որ նախնական բուժզննում է անցել, առողջական խնդիրներ չունի։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: