Այսօր գնացել եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն խնդրանքով, որպեսզի թույլ տան շարունակել դասավանդման աշխատանքս իմ ուսանողների հետ։ Նպատակս Երևանի երաժշտական քոլեջներից մեկում աշխատանքս շարունակելն է։ Պետք է ասեմ, որ քոլեջի տնօրենը միանգամից նշել էր, որ պատրաստ է ընդունել ինձ աշխատանքի, եթե նախարարությունը հաստատի։
Նախարարության համապատասխան մարմինը ինձ տեղեկացրել է, որ չկա արցախցիներին աշխատանքի ընդունելու որևէ ընթացակարգ։ Եվ իմ պնդմանը, որ ես ցանկություն ունեմ շարունակել աշխատանքս ուսանողներիս հետ, այսինքն քոլեջից հավելյալ ժամեր ինձ պետք չեն, նա ասաց, որ միևնույն է նման ընթացակարգ չկա։