Շուրջ 50 հազար արցախցի արդեն ստացել է 100 հազար դրամ միանվագ օգնությունը

  • 22:57 06.10.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 50 հազար մարդ արդեն ստացել է Հայաստանի կառավարության կողմից խոստացված 100 հազար դրամ միանվագ գումարը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քիչ առաջ խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին եւ եղբայրներին, ովքեր տեղահանման պահին արդեն իսկ ունեցել են բանկային քարտեր:

Մեր մյուս քույրերին եւ եղբայրներին գումարները կփոխանցվեն նրանց քարտային հաշիվները նույնականացնելուն պես: Երեխաների գումարները կփոխանցվեն այն ժամանակ, երբ նրանց մայրիկները արդեն իսկ հայտարարված ձեւով նրանց տվյալները ամրակցեն իրենց քարտային հաշիվներին:

Առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամներին եւ 75-ից բարձր տարիքային խմբին գումարները կփոխանցվեն առձեռն՝ «Հայփոստի» միջոցով»,- գրել է Փաշինյանը:

f