Հայտնի է դարձել երկու քաղաքացիները մասին, ովքեր գտնվում են գերության մեջ

  • 11:50 08.10.2023

«2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով մինչ այժմ հայտնի է 18 զոհված և 10 անհետ կորած խաղաղ բնակիչների մասին։ Սակայն տվյալները հստակեցման կարիք ունեն»,- Step1-իհետ զրույցում նշել է Արցախի կառավարության աղբյուրը։

Նրա խոսքով՝ երեկ հայտնի է դարձել ադրբեջանական կողմի գերության մեջ գտնվող 2 քաղաքացիների մասին։

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունի վայրում հայտնաբերվել է 204 մնացորդ։ Դրանք բոլորը պահանջում են ԴՆԹ անալիզ։

Պայթյունի ականատես Ստեփանակերտի բնակիչ Վ.Բ.-ն կարծում է. «Պայթյունի բոլոր զոհերը կարելի է համարել ադրբեջանական ագրեսիայի զոհեր, քանի որ վառելիքի պակասը առաջացել է շրջափակման հետևանքով, և Արցախի բնակչության բռնի տեղահանումն է հանգեցրել նրան, որ մարդիկ վառելիքի պահեստ են գնացել։ Տարբեր կարծիքներ են հնչում. ոմանք ասում են, որ վառելիքի պայթյունը դժբախտ պատահար էր: Ոմանք պնդում են, որ դա հատուկ կազմակերպված էր արական սեռի բնակչության շրջանում զոհերի ավելացման համար, քանի որ մարտերի ընթացքում նրանք «բավարար չէին»: Կարծիք կա նաև, որ պայթյունը բեմադրվել է խուճապը մեծացնելու և մարդկանց հասկացնելու համար, որ եթե անգամ չլքեն Արցախը, իրենք կկործանվեն նման ահաբեկչություններով»։

Նրա խոսքով՝ պետք է հետաքննել, պարզել պայթյունի բոլոր մանրամասները, եւ եթե դա ահաբեկչություն էր, ապա կազմակերպիչներն ու հեղինակները պետք է պատժվեն

 

f