Արտասահմանցի գործընկների և առաջատար կլինիկաների հետ փոխգործակցության արդյունքում, Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած ևս 5 պացիենտ բուժումը շարունակելու է արտերկրում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Գիշերը Իտալիայից ժամանած մասնագիտական թիմը, մեր բժիշկների հետ համատեղ քննարկման արդյունքում, ընտրել և տեղափոխել է այն պացիենտներին, որոնց բուժումը իրենց երկրում շարունակելն ավելի արդյունավետ և համալիր կլինի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուրը հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժածների բուժման հարցում Հայաստանին օգնության ձեռք են մեկնել նաև այլ երկրներ. 4 պացիենտ տեղափոխվել է Ֆրանսիա, 3-ը՝ Բուլղարիա։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: