Ալիևը պնդում է, որ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից հետո, որը ստիպել է ավելի քան 100.000 հայերի լքել իրենց հայրենիքը, «որոշ խմբեր թաքնված են այնտեղ»։
«Սեպտեմբերի 20-ից հետո Ղարաբաղում զինված սադրանքներ եղան։ Տարածքը բավականին մեծ է, լեռնային և անտառապատ, ուստի մեզ ժամանակ է պետք տարածքն ամբողջությամբ մաքրելու բանդաներից»,- ասաց նա։
Իր հերթին, նրա արտգործնախարար Բայրամովն ասում է, որ «չափազանց կարևոր է չաջակցել Հայաստանի ռեւանշիստական փորձերին»։
Ի՞նչ ռեւանշիզմ, ի՞նչ խմբեր։ Ռուս «խաղաղապահները» զինաթափել են Արցախի բանակը, զսպում են հայկական բոլոր նախաձեռնությունները, իսկ Ակնայում գտնվող ռուս-թուրքական կենտրոնը և Իրանի հետ սահմանին գտնվող իսրայելական հսկողության տեխնիկան աչալուրջ հսկում են այն ամենը, ինչ տեղի է ունենում տարածքում։
Սակայն, ինչպես Ալիևն է ասում, տարածքը անտառապատ է, լեռնային…