Արցախի Հանրապետության էթնիկ զտումներից հետո ռուսական կողմը, որն անմիջական մասնակցություն է ունեցել այդ հանցագործությանը, Ադրբեջանին է հանձնել ոչ միայն հայության պատմական տարածքը, այլև հանրապետության նախկին ղեկավարներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին։
Շատերի համար զարմանալի էր, որ Ռուսաստանը «ծախեց» ոչ միայն հայկական հանրապետությունը, որն իրեն նվիրված էր մինչեւ վերջին մասնիկը, այլև այն մարդկանց, ովքեր վերջին 25 տարիների ընթացքում հավատարմորեն ծառայեցին նրան Արցախում, ենթարկելով նրա բնակիչների բոլոր իրավունքները «անտեսանելի դաշնակցին»։
Ինչպես պարզվեց 2020 թվականի պատերազմից հետո, Արցախի պաշտպանության բանակում շատերն ուղղակի կամ անուղղակի ենթարկվում էին Մոսկվային։ Արցախում գործում էր հինգերորդ շարասյունը՝ ներկայացված բազմաթիվ հասարակական կազմակերպություններով և հիմնադրամներով։
Պատերազմից հետո ակնհայտ դարձավ նաև, որ հենց Ռուսաստանն է Արցախ բերել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, որի հետ միասին բաժանել են մեր Հայրենիքը, իսկ ռուսական օկուպացիոն ուժերն իրենց խաղաղարար են անվանել։ Գործարքն ապացուցելու համար Ակնայում (Ագդամ) տեղակայվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը, որը վերահսկողության տակ էր պահել նախկին Արցախի Հանրապետության ողջ տարածքը։
Այսինքն՝ միջազգային ահաբեկչության միջոցով ռուս-թուրք-ադրբեջանական եռյակը անեքսիայի ենթարկեց երբեմնի անկախ պետությունը, երեք տարի հալածեց նրա բնակիչներին, ազգաբնակչությանը ենթարկեց ցեղասպանության՝ սովի, ապա էթնիկ զտումների։ Բայց ահաբեկիչներին, ըստ երեւույթին, դա բավարար չէր։
Ադրբեջանը նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովի բերանով հայտարարեց, որ չի լինելու առանձին դատարան, կլինի Նյուրնբերգյան դատավարության նման մի բան, «որտեղ ցեխակրոնիզմի գաղափարախոսությունը, որն, ըստ էության, ֆաշիստական է, և որը գաղափարապես արդարացնում էր «Միացում» նախագիծը և դրա հետագա իրականացումը, ներառյալ էթնիկ զտումները, պետք է հրապարակայնորեն դատապարտվի՝ միջազգային իրավաբանների ներգրավմամբ»։
Իրոք, աշխարհը գլխիվայր շուռ է եկել։ Համաշխարհային ահաբեկչության համար ցատկահարթակ դարձած ադրբեջան կոչվող ֆաշիստական կառույցը պատրաստվում է նախաձեռնել 1989 թվականին ԽՍՀՄ Սահմանադրությանը և միջազգային իրավունքին համապատասխան Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով օրինական ընտրված առաջնորդների դեմ Նյուրնբերգյան դատավարություն:
Ռուս բոլշևիկների և օսմանյան քեմալականների հանցավոր դավադրության արդյունքում ստեղծված «պետությունը», որը վերջին 35 տարվա ընթացքում իրականացրել է առնվազն 6 ցեղասպանություն, բոլոր հայերին վտարելով Ադրբեջանի տարածքից, այսինքն՝ էթնիկ զտումներ է իրականացրել. պատրաստվում է համաշխարհային դատավարություն կազմակերպել սեփական դեմոկրատական պետություն ստեղծած ժողովրդի և Պաշտպանության բանակի դեմ, որը պաշտպանել է մեր երկիրը բոլոր 33 տարիները և փրկել Արցախի ժողովրդին լիակատար ֆիզիկական բնաջնջումից։
Այո՛, արցախցիները դժգոհ էին իրենց իշխանություններից, որովհետև նրանք կոլաբորացիոնիստներ էին, սպասարկում էին Ռուսաստանի և Թուրքիայի շահերը, նրանք դավաճանեցին մեր ժողովրդի ձեռքբերումներին, արյունը, որ թափեցինք՝ հանուն սեփական առևտրային ֆինանսական շահերի, բայց դա բոլորովին չի նշանակում, որ թշնամի Ադրբեջանը իրավունք ունի պատանդ պահել այդ մարդկանց և առավել եւս նրանց նկատմամբ դատավարություն անցկացնել։
Ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունները լիովին չեն հասկանում այս երեւույթի վտանգավորությունը, նրանք չեն գիտակցում, որ նման դատավարությունն ուղղված է ոչ թե կոնկրետ անձանց, այլ հայոց պետականության դեմ։ Ընթացիկ գործընթացներին անհամապատասխանությունը կարող է հանգեցնել Հայաստանի ինքնիշխանության կորստի։ Այստեղ արդեն պետք է աշխատեն լուրջ իրավաբաններ։
Մարգարիտա Քարամյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: