Ինչպես գրել էր Step1-ը, հոկտեմբերի 13-ին արցախցիները ծրագրել էին ակցիա, որտեղ մտադիր էին ՀՀ կառավարությունից պահանջել չխոչնդոտել պետական հատվածի աշխատակիցների աշխատավարձերի վճարմանը։
Նախաձեռնող խմբի անդամ Լիանա Պետրոսյանի խոսքով՝ ակցիան նախատեսված էր ժամը 17.00-ին կառավարության շենքի դիմաց։
«Կարելի է ասել, որ ակցիայի մեկնարկից անմիջապես հետո, դեռևս մինչ մարդիկ իսկապես կսկսեն հավաքվել, մեզ հրավիրել էին կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման։ Մեր նախաձեռնող խումբը բաղկացած էր 2020 և 2023 թվականների ներքին տեղահանվածներից։ 2020 թվականի ներքին տեղահանվածների մոտ դեռեւս չլուծված են մնում նույն հիմնարար խնդիրները, որոնց բախվում են այժմ արցախցի նոր բռնագաղթածները՝ բնակարան, աշխատանք։ Մենք շարադրել ենք մեր իրողությունները։ Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ վերոնշյալ հարցերը կփոխանցվեն Հայաստանի փոխվարչապետին՝ քննարկելու և լուծումներ փնտրելու համար։ «Մենք, իհարկե, ընդգծեցինք, որ շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը Արցախի ներքին տեղահանվածների հետ կապված լայնածավալ աշխատանքի համար, սակայն բարձրացված խնդիրները սոցիալական աջակցության շրջանակներից դուրս ավելի մեծ ուշադրություն են պահանջում»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: