Ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «արդեն ընդունված և ուժի մեջ մտած որոշումների շրջանակներում մենք պետք է մոտ 100 մլն դոլար հատկացնենք Լեռնային Ղարաբաղից հարկադիր վերաբնակների աջակցության համար։ Եվ մեզ անհրաժեշտ է միջազգային օգնություն, այդ թվում՝ բյուջետային աջակցության տեսքով»։
Փաշինյանի մամուլի քարտուղարը և սոցապնախարարը ամենօրյա ճեպազրույցներ են անում և հայտնում, թե քանի հոգի է ստացել 100 հազար դրամ միանվագ օգնություն։ Այսօր հաղորդվեց նաեւ, որ արցախցիներից ոմանց վեց ամսվա ընթացքում կվճարվի 50-ական հազար դրամ։ Դեռևս չի հայտարարվում, թե արցախցիները կստանա՞ն իրենց աշխատավարձերն ու թոշակները։ Արցախի շտաբից ասում են, որ այս բոլոր հարցերը դեռ լուծում չեն ստացել։
Փաշինյանը պարծենում էր եվրոպացի պատգամավորների առաջ՝ նշելով, որ Հայաստանն առանց «աղմուկի» ընդունել է 100 հազար մարդու։ Փաշինյանը նկատի ուներ, որ զայրացած արցախցիները հեղափոխություն չեն արել, ինչը նշանակում է, որ նույնիսկ իրենք համաձայն են մեծն դեմոկրատ կառավարիչ Նիկոլի քաղաքականության հետ և չեն դժգոհում, որ նա Արցախը ճանաչեց որպես «Ադրբեջան»։ Այսինքն, կարելի է ավելի խորանալ:
Իսկապես, արցախցիների տեղահանությունն այնքան էլ «պատկերավոր» չստացվեց (բացառությամբ ժամանման կադրերի)։ Տեղահանման նկարները, որպես կանոն, պարունակում են սովի բունտեր, հանցագործություններ և մարդակերության տեսարաններ։ Սակայն 10 ամիս շրջափակման մեջ ապրած արցախցիները, որոնք լուռ տարան այն բոլոր սարսափները, ինչ կարելի է պատկերացնել, նույնպես լուռ ու քաղաքավարի հասան Հայաստան, իսկ հաջորդ օրը ոչ ոք ոչ Երևանում, ոչ էլ նույնիսկ մարզերում որևէ տարօրինակ բան չնկատեց փողոցներում։ Միայն հեռուստաընկերություններն են խոսում բազմազավակ ընտանիքների մասին, որոնց ապաստան են տվել սրտացավ քաղաքացիներ՝ հասարակ մարդիկ, և արցախցիների աշխատասիրության մասին, ովքեր արդեն իսկ վերսկսել են իրենց բիզնեսը Հայաստանում։
Մուրացկանության, հիստերիայի ու հառաչանքի սովոր չլինելով, արցախցիներն արժանապատիվ անցան գաղթի ճանապաչհը, ինչը Փաշինյանը պայմանավորել է «օգնության լավ կազմակերպմամբ»։
Ի՞նչ է առաջարկում Փաշինյանը Արցախի ժողովրդին իրավական առումով։
«Այլեւս Լեռնային Ղարաբաղը հայաթափված է: Ռուսական խաղաղապահ ուժերի անգործության պայմաններում մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 100 հազար հայ լքել է իր տները Լեռնային Ղարաբաղում՝ իրենց բնօրրանում, ևս 20 հազարը ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, իսկ որոշները՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման պատճառով, որը սկսվել էր 2022 թվականի դեկտեմբերին, եւ նրանց հնարավորություն չտրվեց վերադառնալու Լեռնային Ղարաբաղ։ Եվ այսօր ոմանք ձևացնում են, որ չեն հասկանում, թե ինչու են Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար լքել իրենց տները։ Նման հարցի բարձրացումն ինքնին ցինիզմ է, քանի որ պատասխանն առավել քան ակնհայտ է։ Ադրբեջանը հստակ և միանշանակ ցույց է տվել իր որոշումը՝ անհնարին դարձնելու հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում»,- Եվրախորհրդարանում հայտարարեց Փաշինյանը։
«Մենք առաջարկում ենք մեր աջակցությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղից փախստականների հոսքի, ինչպես նաև Հայաստանում նրանց վերաինտեգրման հարցում»,- ի պատասխան ասաց Եվրախորհրդարանի նախագահը։
Փաշինյանը ոչ մի խոսք չասաց այն մասին, թե արդյոք իր կառավարությունը մտադի՞ր է Արցախի ժողովրդին ինտեգրել Հայաստանում և ինչ կաչգավիճակով։ Թե՞ արցախցիներին պատրաստվում են ինտեգրել Ադրբեջանում։
Այսօր նա արցախցիներին կոչ արեց չլքել Հայաստանը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: