Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց նկատմամբ վարչական տուգանքները կբեկանվեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Նախարարի տեղակալը հայտնել է, որ կբեկանվեն բոլոր տուգանքները, որոնք առաջացել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ մուտք գործելու պահից մինչև հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում։
«Հաշվի առնելով տեղահանման փաստը և մեր հայրենակիցների հուզական վիճակը, ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով տարբեր դրսևորումները և երթևեկության կանոններին ոչ այնքան լավ տիրապետելը՝ որոշում է կայացվել, որ Հայաստան մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած վարչական պատասխանատվության բոլոր որոշումները՝ բոլոր տուգանքները օրենքի շրջանակներում կբեկանվեն ոստիկանության պետի համապատասխան հրամանի շրջանակներում։
Հետևապես մեր հայրենակիցները որևէ խնդրի առջև չեն կանգնի մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ կայացված վարչական պատասխանատվության միջոցների մասով»,- ընդգծեց ՆԳ նախարարի տեղակալը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: