Կանխել գերեզմանների ավերումը և հասնել վերահուղարկավորման Հայաստանում

  • 22:30 30.10.2023

Ինչպես գրել էր Step1.am-ը, այսօր զոհվածների արցախյան ընտանիքները հավաքվել էին Երևանում՝ ԿԽՄԿ-ի շենքի մոտ՝ խնդրելու առաքելությանը աջակցել Հայաստանում իրենց հարազատների աճյունների արտաշիրիմմանը և վերաթաղմանը։

«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինվորների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանի խոսքով, Կարմիր Խաչի գրասենյակն ընդունել է զոհվածների ծնողների պատվիրակությանը։ «Մեզ ընդունեցին, լսեցին, ձայնագրեցին մեր խնդրանքը։ Որպես մարդասիրական կազմակերպություն՝ ԿԽՄԿ-ն կարեկկցում է մեր տառապանքին և հույս հայտնում, որ կբարձրաձայնի մեր խնդրանքը և հնարավորինս կաջակցի: Քննարկվել է նաև գերեզմանատների ու գերեզմանների ոչնչացումը կանխելու հարցը։ Հուսով ենք, որ ԿԽՄԿ-ն կկարողանա ազդել դրա վրա, քանի որ առաքելությունը շարունակում է իր գործունեությունը Արցախում»:

Նա հավելել է, որ զոհվածների ընտանիքները նույնպես մտադիր են նմանատիպ խնդրանքով դիմել իշխանություններին։

f