Նոյեմբերի 6-ին Արցախի բնակիչները հավաքվել էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի մոտ՝ իրենց օրինական կենսաթոշակները և նպաստները տրամադրելու պահանջով։ Ակցիան սկսվել է ժամը 11.00-ին։
Մասնակիցներից մեկի խոսքով՝ հավաքին հիմնականում ղարաբաղյան պատերազմի վետերաններն են, թոշակառուներ և հաշմանդամները, անչափահաս երեխաների ծնողները, ապագա թոշակառուներ, ովքեր պահանջում են հարգել իրենց օրինական կենսաթոշակները, նպաստները և սոցիալական այլ արտոնությունները ստանալու իրավունքը։ Այդ մասին հայտնում է Step1.am-ը