Բողոքի ակցիայի մեկնարկից մեկուկես ժամ անց Հայաստանի սոցիալական աշխատանքի փոխնախարարն ընդունել է Արցախից բռնագաղթված 6 հոգուց բաղկացած պատվիրակությանը։ Ակցիայի մնացած մասնակիցները, որոնց թիվը մի քանի հարյուր է, մնացին սպասել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց։ Այդ մասին հայտնում է Step1.am-ը
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, Արցախից բռնագաղթվածները ակցիա էին սկսել՝ պահանջելով օրենքով իրենց հասանելիք կենսաթոշակներն ու նպաստները։ Բողոքի մասնակիցներից մեկը նշել է, որ սկզբից ակցիայի կազմակերպիչների նպատակը զինվորականների վճարումներն ու զինկենսաթոշակները պահանջելն էր, սակայն ակցիային միացել են թոշակառուները և այլ քաղաքացիներ։ Ուստի հանրահավաքում բարձրացված պահանջների շրջանակն ընդլայնվեց։