Հայերենի դասեր Համահայկական կրթամշակութային միությունից

  • 10:17 08.11.2023

Արցախից բռնագաղթված և Մասիս քաղաքում ապաստան գտած 9-12-րդ դասարանների դպրոցականների համար Համահայկական կրթամշակութային միության Արցախի գրասենյակը նախաձեռնել է դասեր՝ ուղղված հայոց լեզվի իմացության ամրապնդմանը։

Ծրագրի նպատակն է երեխաներին նախապատրաստել դպրոցական ավարտական ​​քննություններին և քոլեջներ և բուհեր ընդունվելուն: Երեխաները հոկտեմբերի կեսերից անվճար սովորում են, ուսուցչուհի Նաիրա Սարգսյանի հետ։ Ստեղծվել է երկու խումբ, որոնցում ներգրավված են ավելի քան 20 դպրոցականներ։

Նման դասընթացներ են կազմակերպվում նաև Աբովյան քաղաքում։

f