Սույն թվականի նոյեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ սույն թվականի նոյեմբերի 7-ին «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Դավիթ Կարենի Բաղդասարյանը «Ազգային ժողովի Կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ներկայացրել է հրաժարականի դիմում։ Հայտնում են ԱՀ ԱԺ ֆեյբուքյան էջում:
Համաձայն «ԱԺ Կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ կետի Դավիթ Կարենի Բաղդասարյանը սահմանված ժամկետում հետ չի վերցրել իր դիմումը, ուստիև նրա պատգամավորական լիազորությունները համարվում են դադարած։
Արցախի խորհրդարանը, չնայած Արցախի բռնագաղթից և օկուպացիայից հետո ակտիվ գործունեության բացակայությանը, չի արձակվել։ Փաստորեն, առաջին պատգամավորը հրաժարական տվեց, բայց սա անձնական, ոչ կոլեկտիվ որոշում է։
Եթե Արցախի խորհրդարանը գործում է, ապա, ըստ Սահմանադրության, պատգամավորները պետք է հավաքվեն աշնանային նստաշրջանին ու իրականացնեն ժողովրդի մանդատը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: