Հաջորդ շաբաթ Թեհրանում կանցկացվի մինչև 150 կմ հեռահարությամբ նոր «Արման» հակահրթիռային համակարգի շնորհանդեսը, այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին։
««Արման» հակահրթիռային համակարգի շնորհանդեսը տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Այս հրթիռը, որն ունի մեծ հնարավորություններ, օպերատիվ համակարգ ունի, որը մի քանի համակարգերի համակցություն է»,- ասել է գեներալը։
Նա հավելել է, որ այս հակահրթիռային համակարգը կարող է խոցել թիրախները մինչև 150 կմ հեռավորության վրա և օպերատիվ բարձր արագություն ունի, ուստի այն միանշանակ կարևոր դեր կխաղա երկրի պաշտպանության գործում։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: