Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևն ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է իր ժողովրդին, ուստի իրենց Փաշինյանի կարծիքը չի հետաքրքրում։ Գագլոևն այսպես է արձագանքել Փաշինյանի հայտարարությանն, ըստ որի Հայաստանը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, գրում է aysor.am-ը։
Հարավային Օսիայի նախագահն այս առնչությամբ ընդգծել է՝ Հարավային Օսիան ճանաչված անկախ պետություն է, և այդ փաստի հետ բոլորը պետք է հաշվի նստեն։
«Մենք հարգանքով ենք վերաբերվում հայ ժողովրդին, որի հետ դարավոր բարեկամական հարաբերություններ ունենք, բայց մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած Հայաստանի վարչապետի կարծիքը։ Նա դավաճանել է իր իսկ ժողովրդին, որն օգնություն էր սպասում Հայաստանից։ Փաշինյանն այնքան քաջություն չունեցավ, որ ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մեզ հետաքրքիր չէ նման քաղաքական գործիչների կարծիքը»,- ընդգծել է Ալան Գագլոևը և կրկնել, որ Հարավային Օսիան ճանաչված է Ռուսաստանի Դաշնության և մի շարք այլ երկրների կողմից՝ որպես անկախ պետություն, ուստի բոլորը պետք է հաշվի առնեն այդ փաստը։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: