1989 թ․ դեկտեմբերի 1-ին ընդունվեց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումը Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Որոշման կարգավիճակը մինչ օրս, ըստ ՀՀ պետական իրավական ակտերի հարթակի, գործող է, այսինքն՝ այն իրավական ուժ ունի։
Որոշման ընդունումից հետո այն անմիջապես էլ մոռացության մատնվեց ՀՀ իրար հաջորդող դրածո վարչակազմերի կողմից, որոնք ընդունակ չեղան, ավելի ճիշտ՝ արտաքին պահանջով չիրագործեցին այս որոշումը, մտնելով այսպես կոչված բանակցային գործընթացի մեջ եւ մսխելով հայկական հաղթանակի ռազմական ու քաղաքական, չվախենանք ասել՝ աշխարհաքաղաքական արժեքը։
Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախի վերաբերյալ վերջին եւ միակ օրինական իրավական ակտը հենց վերամիավորման որոշումն է։ Ճակատագրի ինչպիսի հեգնանք հայկական ծախու եւ դեգեներատիվ իշխանաընդդիմադիր քաղդասի համար, որը խնամքով խուսափում է 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշման անգամ հիշատակումից։
Հայկական ԽՍՀ ԳԽ եւ Լեռնային Ղարաբաղի ԱԽ 1989 թ. դեկտեմբերի 1-ի վերամիավորման մասին որոշումը եւ 1991 թ. սեպտեմբերի 2-ի ԼՂ մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների ԼՂ (Արցախի) Հանրապետության անկախության հռչակումը որոշակի իրավական բախման մեջ են գտնվում: Դրությունը չի շտկում անգամ 1991 թ. սեպտեմբերի 2-ի հռչակագրով ԼՂՀ՝ հատկապես ԽՍՀՄ-ից անջատվելու հանգամանքը, քանի որ մարզը 1989 թ. դեկտեմբերի 1-ից արդեն մաս էր 1990 թվականի օգոստոսի 23-ին իր ԳԽ կողմից «Հայաստանի անկախության մասին հռչակագիր» ընդունած եւ դեպի անկախություն գնացող Հայկական ԽՍՀ-ի:
Իրավական բախումը վերացնելու միջոց կարող էր լինել ԼՂՀ կարգավիճակի փոփոխությունը, որի օրինակն է նախագահ Շահրամանյանի 2023 թ․ սեպտեմբեր 28-ի՝ մինչեւ 2024թ. հունվարի 1 հանրապետության պետական մարմինների լուծարման մասին հրամանագիրը:
Տրամաբանական կլիներ չչեղարկել այդ հրամանագիրը, այլ համալրել ԼՂՀ իշխանությունների, նախեւառաջ խորհրդարանի համապատասխան որոշմամբ՝ ի հաստատումն 1989 թ. դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշման եւ ԽՍՀՄ կազմից Ադրբ․ԽՍՀ դուրս գալու դեպքում ԼՂ՝ վերջինից անջատ լինելու 1991 թ․ սեպտեմբեր 2-ի հռչակագրի եւ լիակատար համաձայնությամբ 1992 թ․ Ալմաթիի հռչակագրի դրույթների հանդեպ ՀՀ վերապահումների հետ, համաձայն 2023թ, սեպտեմբեր 28-ի հրամանագրի ԼՂՀ պետական կառավարման մարմիններն ու գերատեսչական կազմակերպությունները որպես այդպիսիք լուծարելու եւ Հայկական ԽՍՀ իրավահաջորդ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մաս կազմելու մասին:
Շարունակությունը կայքում
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: