Թեհրանին պետք է ոչ թե «խաչմերուկ», այլ «տրանզիտ». Իրանի դեսպանի ակնարկը

  • 13:42 05.12.2023

Հնդկաստանից Իրանով և Հայաստանով տրանսպորտային միջանցքը հուսալի երթուղի կդառնա դեպի Եվրոպա, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին Երևանում «Տարածաշրջանային նոր իրողությունները և խաղաղության խաչմերուկը» համաժողովում։

«Կասկած չկա, որ տրանզիտ ենթակառուցվածքները, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը ոչ միայն կամրապնդեն երկկողմ հարաբերությունները, այլև ճանապարհ կհարթեն տարածաշրջանային զարգացման համար», – ասել է Սոբհանին։

Նրա խոսքով, հնդկական Չաբահար նավահանգստից Հայաստան և Սև ծով տրանսպորտային միջանցքը կդառնա դեպի հյուսիս և Եվրոպա ապրանքներ ուղարկելու հուսալի ճանապարհ։ Այս ճանապարհի զարգացումը, ըստ Սոբհանիի, երկրներին կապահովագրի արտաքին գործոնների ազդեցությունից։

Իրանի դեսպանը չհիշատակեց այն ճանապարհը, որը Բաքուն, Երևանը և Անկարան Ռուսաստանի միջնորդությամբ մտադիր են բացել Հայաստանի տարածքով՝ կա՛մ որպես արտատարածքային միջանցք, կա՛մ ՌԴ ԱԴԾ «հսկողության» ներքո՝ ձեւելով Հայաստանը։

Իրանը փաստորեն խոսում է ոչ թե «խաչմերուկի», այլ Հնդկաստան-Պարսից ծոց-Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով-Եվրոպա ճանապարհի մասին։ Թեհրանը հասկանում է, որ ռուս-թուրքական «խաչմերուկը» անհաղթահարելի խոչընդոտ է հայ-իրանական ճանապարհին։

Հայաստանի իշխանությունները համառորեն ցանկանում են իրականացնել «խաչմերուկը», որը փաստացի դառնալու է ռուս-թուրքական տրանզիտ և ոչ միայն տորպեդահարելու է հայ-իրանական ճանապարհը, այլև Հայաստանը լաթերի  է վերածելու։