Ստեփանակերտի Հեքիմյան թաղամասը գտնվում է մայրաքաղաքի ներքևի մասում, որը պայմանականորեն ժողովուրդը բաժանել է մի քանի մասի: Հեքիմյանի վերևի մասը անվանում էին «եկեղեցուն թաղը» կամ «տիվերի եկեղեցու թաղը» ի պատիվ այնտեղ գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցու: Եկեղեցու մոտ գտնվում էր «Էմբադա առևտրի կենտրոնը»՝ իր ամենամեծ սուպերմարկետով, որն անհնար էր դատարկ պատկերացնել, բայց շրջափակումը փոխեց ամեն ինչ:
Թաղամասի մեծ մասը բարձրահարկ շենքեր են, որտեղ ապրում էին հասարակ ստեփանակերտցիները: Երեխաները հաճախում էին մոտակա 10-րդ և 11-րդ դպրոցները, իսկ ազատ ժամանակ հավաքվում խաղում էին և նույնիսկ համերգներ էին կազմակերպում:
Շրջափակման ժամանակ բավականին բարդ էր, և բնակիչները տարբեր հնարքներ էին փնտրում այն թեթևացնելու համար: Հեքիմյանի բնակիչ Ն.Բաղդասարյանը հիշում է, որ շրջափակման ժամանակ նրանք հարևաններով փայտե վառարան էին դրել 8-րդ հարկում՝ ճաշ պատրաստելու համար:
Հարցին, թե ինչ կարող են պատմել իրենց թաղամասի մասին, պատասխանեց՝ «մեր պատուհանից եկեղեցին էր երևում և ես նայում էի եկեղեցուն ու աղոթում»:
Քրիստինե Ալավերդյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: