ԱՄՆ հետախուզության գնահատականով, Ուկրաինայում պատերազմը Ռուսաստանին արժեցել է 315,000 սպանված և վիրավորված զինծառայող, կամ այն անձնակազմի գրեթե 80%-ը, որը նա ուներ հակամարտության սկզբում, երեքշաբթի Reuters-ին հայտնել է ամերիկյան հետախուզության զեկույցին ծանոթ աղբյուրը։
Զեկույցում ասվում է նաև, որ Մոսկվայի անձնակազմի և զրահատեխնիկայի կորուստները 18 տարով հետ են մղել ռուսական ռազմական արդիականացումը։