Դեկտեմբերի 15-ին հանդիպումը տեղի ունեցավ Մասիսի քաղաքապետարանի աջակցությամբ Արարատի մարզում։ Քննարկմանը հրավիրված էին հասարակական կյանքի տարբեր ոլորտներ ներկայացնող ավելի քան 70 մասնակից՝ մարտական գործողությունների անմիջական մասնակիցներ և նրանց ընտանիքների անդամներ, Արցախից հարկադիր վերաբնակներ, սոցիալական նախաձեռնությունների և կամավորական աշխատանքների մասնակիցներ, շրջանի ուսանողներ և հանրություն, մարզի իշխանությունների և հոգևորականության ներկայացուցիչներ։
Հիմնադրամի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը միջոցառման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում նշել են, որ հասարակության մեջ տիրող իրավիճակը հասկանալու համար անհրաժեշտ են քննարկումներ, և մեր պատմությունը, ինքնությունն ու արժեքները պատմականորեն տվել են մեզ և այսօր տալիս են ուժ, որի հիման վրա մենք կարող ենք մշակել նոր հասարակության ձևավորման օրակարգ։
Կազմակերպիչները նշել են, որ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում հանրության հետ հանդիպումներին զուգահեռ Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը նախատեսում է հոգեբանական աջակցության փոքր հանդիպումներ անցկացնել խմբային ձևաչափով։ Դրանք կվարեն փորձառու հոգեբաններ և սոցիալական աշխատողներ, որոնք վերապատրաստվել են միջազգային առաջատար փորձագետների կողմից:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: