Չարիքի առանցքը «Թուրքիա-Ռուսաստան-Չինաստան»-ն է, ոչ թե «Իրան-Ռուսաստան-Չինաստան»-ը, ինչպես մեզ փորձում են համոզել ռուսական ընդդիմությունը, ուկրաինացի վերլուծաբանները և, ընդհանրապես, արևմտյան մամուլի մի մասը։ Թեպետ Չինաստանը, ելնելով իր ագրեսիվությունից, շատ ավելի չափավոր ու հանգիստ քաղաքականություն է վարում, քան նույն ագրեսիվ Թուրքիան։
Պիոնտկովսկին, Շվեցը, Ֆեյգինը և շատերը Թուրքիային չեն տեսնում որպես չարիքի առանցքի մաս։ Սա, ըստ էության, Պուտինի ջրաղացին է:
Առաջիկա տասնամյակներում ԱՄՆ-ի ուշադրությունը Չինաստանից կփոխվի Հնդկաստանի վրա: Հնդկաստանի ժողովրդագրական և ժողովրդավարական, ինչպես նաև տնտեսական և արդյունաբերական զարգացումը հնարավորություն է տալիս նրան Արևմուտքի շոուկայի համար դառնալ Չինաստանին այլընտրանք։ Դա կբերի նոր տրանսպորտային և տնտեսական ուղիների բացման, որոնք Հնդկաստանը կկապեն Եվրոպայի հետ։
Այս համատեքստում Իրանը ներառված է Արեւմուտքի ռազմավարական շահերի մեջ։ Եվրոպա տանող ճանապարհին միակ երկիրը, որն իր մշակութային, քաղաքակրթական սկզբունքներով, ներուժով և դեպի քաղաքակիրթ աշխարհ ձգտող ժողովրդով համպատասխանում է, դա՝ Իրանն է։ Ահա թե ինչու է Արևմուտքի վերաբերմունքն Իրանի նկատմամբ հանդուրժողական: Չնայած Ռուսաստանի՝ Ուկրաինայի հանդեպ ագրեսիայի հարցում Իրանի օգնությանը, Արևմուտքը չեղարկում է Իրանի դեմ սահմանված որոշակի պատժամիջոցներ։
Նույն վերաբերմունքն Արևմուտքն ունի Հայաստանի նկատմամբ, որը կանգնած է հնդեվրոպական երթուղու վրա: Արևմուտքն այս փուլում աչք է փակում ռուսական այնպիսի կառույցներին Հայաստանի անդամակցության վրա, ինչպիսիք են ՀԱՊԿ-ը, ԵՏՄ-ն և ԱՊՀ-ն։ Մարտավարական այս ժամանակաշրջանում Արևմուտքը աչք է փակում նաև Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության վրա, ինչպես նաև մեղմ է վերաբերվում արևմտյան պատժամիջոցները շրջանցելու գործում Ռուսաստանին օգնելու Հայաստանի որոշակի կապին։
Վրաստանը, որը պիտի ապահովի Սև ծովով դեպի Եվրոպա անցնող Հնդեվրոպական ճանապարհը, նույպես ռազմավարական նշանակություն ունի Արեւմուտքի համար։ Չնայած ռուսամետ իշխանությանը, Վրաստանը վերջերս ստացավ ԵՄ թեկնածուի կարգավիճակ։
Թուրքիան չդարձավ Հնդկաստանը մի այլ` Մերձավոր Արևելքով Եվրոպային կապող օղակի մաս։ Այն օղակի, որը վերջերս պայթեցվեց Իսրայելի վրա հարձակման արդյունքում: Կարելի է պնդել, որ Թուրքիան այլևս ռազմավարական նշանակություն չունի Արևմուտքի, մասնավորապես, ԱՄՆ-ի համար: Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով սրվեցին ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները, և, հնարավոր է, որ դրանք, կարճաժամկետ մասամբ ջերմանալով և սառելով, կրեն երկարաժամկետ և ռազմավարական բնույթ:
Ի հեճուկս շատ արևմտամետ վերլուծաբանների, կարող ենք համարձակորեն կանխատեսել, որ չարիքի առանցքը «Թուրքիա-Ռուսաստան-Չինաստան»-նն է, և ոչ թե «Իրան-Ռուսաստան-Չինաստանը»:
Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ