Կառավարությունը դեկտեմբերի 21-ի նիստում որոշեց 2023-ի ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից 3,5 մլրդ դրամ հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված70 000 անձանց 40+10 հազարական դրամի դեկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար:
Նախատեսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ցուցաբերում՝ 6 ամիս ժամկետով՝ ամսական 40 000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10 000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար:
Որոշման շրջանակում սոցիալական աջակցություն տրամադրելու համար առկա է ֆինանսական միջոցների (30 մլրդ դրամ) հատկացման անհրաժեշտություն, որի մի մասը անհրաժեշտ է հատկացնել 2023 թվականի ՀՀ պետբյուջեից:
Որոշման շրջանակում նախատեսվում է բռնի տեղահանված ավելի քան 100000 քաղաքացիների 6 ամիս ժամկետով (2023-ի հոկտեմբերից մինչև 2024-ի մարտը ներառյալ) սոցիալական աջակցության տրամադրում՝ ամսական 40 000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10 000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար:
Որոշման շրջանակում հարկ կլինի 2023 թվականի հոկտեմբերից 2024 թվականի մարտը ներառյալ ամիսների համար հատկացնել 30.0 մլրդ դրամ (100000 շահառու x 50000 դրամ X 6 ամիս), ասվում է հաղորդագրության մեջ:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: